Հնդկաստանը 500 մլն դոլար կհատկացնի Բանգլադեշին ՄիԳ կործանիչներ և պահեստամասեր ձեռք բերելու համար

23:05 • 09.04.17

 

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի` Հնդկաստան կատարած այցի արդյունքում Նյու Դելին որոշում է կայացրել 500 մլն դոլարի վարկ հատկացնել երկրի ռազմաօդային ուժերը արդիականացնելուն:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, գումարը կհատկացվի ՄիԳ-29 կործանիչների համար պահեստամասեր ձեռք բերելու, ինչպես նաև, հավանաբար, ՄիԳ-35 նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար:

Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Շեյխ Հասինան մերժել է Հնդկաստանի` 25 տարի ժամկետով ռազմական համագործակցության մասին պայմանագիր կնքելու առաջարկը` հաշվի առնելով ներքին քաղաքական իրավիճակը:

Ներկայում Բանգլադեշի ռազմաօդային ուժերը 45 կործանիչ ունեն, որոնցից 37-ը` F-7 (ՄիԳ-21-ի չինական տարբերակը) մակնիշի, 8-ը` ՄիԳ-29։