Հակառակորդը գիշերը 60 միլիմետրանոց ականանետ, հաստոցավոր և ձեռքի հակատանկային նռնականետեր է կիրառել շփման գծում. ԱՀ ՊՆ

11:00 • 09.04.17

Ապրիլի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), հաստոցավոր հակատանկային (28 արկ) և ձեռքի հակատանկային (1 արկ) նռնականետեր:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների:

Այս պահի դրությամբ շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը հանգիստ է: