Պեկինի իշխանությունները 72.000 դոլար են խոստացել օտարերկրյա լրտեսների մասին տվյալների համար

08:57 • 10.04.17

Պեկինի իշխանությունները հայտարարել են քաղաքացիներին լրտեսների և օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործունեության մասին տեղեկություն ներկայացնելու համար մինչև 500 հազար յուան (72,4 հազար դոլար) պարգևատրման նոր ծրագրի մասին: Այդ մասին հայտարարել է Պեկինի պետական անվտանգության վարչությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Երկուշաբթի առավոտյան վարչությունը հրապարակել է «Լրտեսական գործունեության մերկացման համար քաղաքացիներին ոգևորելու ծրագիրը»: Փաստաթղթի համաձայն՝ չափազանց կարևոր տեղեկություններ ներկայացրած քաղաքացիները, որոնք իրենց քայլով նպաստել են երկրում լրտեսական գործունեության կանխմանը, կարող են ստանալ 500 հազար յուանի չափով առավելագույն պարգևատրում:


Քաղաքի հանրային անվտանգության նախարարության վարչության ներկայացուցչի խոսքով, որոնք մեջբերված են հրապարակված փաստաթղթի հետ միասին, օտարերկրյա հետախուզական ծառայությունները, լրտեսները և «այլ թշնամական ուժեր», օգտվելով օտար պետությունների հետ շփումների մշտական աճից, երկիր մուտք գործող օտարերկրացիների թվի աճից, ակտիվացրել են «քաղաքական ներթափանցումը, անջատողական գործունեությունը, ապստամբության կոչերը և քայքայիչ գործունեության այլ տեսակները»: