«Իսլամական պետությունը» սպառնացել է հերթական ահաբեկչություններով
Իսլամական պետությունը հայտարարել է նոր ահաբեկչություններ իրականացնելու ծրագրերի մասին, գրում է բրիտանական Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԻՊ գրոհայինների վերջին հայտարարությունը:
Նրանք բացահայտել են, որ պայթյունները Եգիպտոսի եկեղեցիներում իրականացրել են երկու գրոհայիններ «մահապարտի բաճկոններով»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԻՊ-ն ստանձնել է Եգիպտոսի պայթյունների պատասխանատվությունը, որոնց ժամանակ 44 մարդ է մահացել, մոտ այդքանն էլ վիրավորվել:










