Լատվիայի զորավարժարանում երեք ամերիկացի զինվոր է տուժել
Ամերիկացի երեք զինվոր կիրակի տուժել են Լատվիայի Ադաժի զորավարժարանում պարապմունքների ժամանակ, հայտնել է Լատվիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ Ռեգնումի փոխանցմամբ:
«Զինվորները գոլորշիներ են շնչել, որոնք առաջացել են զորավարժությունների ընթացքում: Նրանք անմիջապես հիվանդանոց են տեղափոխվել, որից հետո երկու զինվոր ետ է ուղարկվել բազա, իսկ մեկը հիվանդանոցում է մնացել հետագա հետազոտության համար»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը:
Նշենք, որ ԱՄՆ բանակի ստորաբաժանումները ռոտացիոն կարգով Լատվիայում են 2014 թվականից:










