Նյույորքյան մետրոյի անցորդներն անտարբեր են գնացքի դռների արանքում մնացած տարեց կնոջ հանդեպ (տեսանյութ)

01:25 • 10.04.17

Սոցցանցերում օրերս մեծ արձագանք է գտել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե նյույորքյան մետրոյում ինչպես են մարդիկ անտարբեր անցնում գնացքի փակված դռների միջև մնացած տարեց կնոջ կողքով:


Բանն այն է, որ կինը չի հասցրել դուրս գալ գնացքից և վերջին պահին մնացել է փակվող դռների արանքում:


Ականատեսներից մեկը միջադեպը նկարահանել է և տեսագրությունը հրապարակել համացանցում, որտեղ օգտատերերն իրենց վրդովմունքն են հայտնում, որ ուղևորներից ոչ ոք ձեռք չի մեկնում կնոջը, ներառյալ ինքը՝ տեսանյութի հեղինակը:


Ի վերջո կնոջը օգնել են հենց մետրոյի աշխատակիցները: Բարեբախտաբար նա բուժօգնության կարիք չի ունեցել: Մետրոպոլիտենի ներկայացուցիչը նշել է, որ գնացքը չի կարող շարժվել տեղից, երբ բոլոր դռները փակ չեն: