Անատոլի Բիբիլովն իրեն հաղթող է կոչել Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում

05:38 • 10.04.17

Նախագահի թեկնածու, Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովն ինքն իրեն հաղթող է կոչել Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում:


«Մենք հավաքել ենք նախագահական բոլոր թեկնածուների ներկայացուցիչների կողմից ստորագրված արձանագրությունների պատճենները: Վերջին հաշվարկներով ես վաստակել եմ 54,9 տոկոս ձայն, այնպես որ ինձ հաղթող եմ համարում», - ասել է նա ՌԻԱ Նովոստի գործակալությանը:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարավային Օսիայում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում մասնակցության ցուցանիշը կազմել է 70 տոկոս: