Հրվ. Աֆրիկայում սուպերմարկետի այցելուն յոգուրտների բաժնում մոտ 4 մետր երկարությամբ պիթոն է հայտնաբերել

11:23 • 10.04.17

Հարավաֆրիկյան Հանրապետությունում սուպերմարկետի այցելուներից մեկը սարսափահար է եղել, երբ փորձել է կաթնամթերքի բաժնից յոգուրտ հանել, փոխարենը՝ մոտ 4 մետր երկարությամբ պիթոն է հայտնաբերել, գրում է The Daily Mail-ը:


Կնոջ ճչոցները լսելով՝ սուպերմարկետի մենեջերը շտապել է նրա մոտ և սարսափել՝ կաթնամթերքի բաժնում ոլորված պիթոնին տեսնելով, որը հավանաբար քնած է եղել:


Մենեջերը նշել է, որ չնայած չգիտի, թե ինչպես է օձը հայտնվել այնտեղ, բայց ենթադրում է, որ այն կարող էր խանութ մտած լինել տանիքից կամ կոյուղու խողովակների միջով: