Բելառուսը ստորագրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը

15:30 • 12.04.17

Բելառուսը ստորագրել է ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգիրքը: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Նեկրասովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Բելառուսը երեկ ստորագրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը: Հանձնաժողովն արդեն այն ստացել է, մոտ ժամանակներս կհրապարակվի մեր կայքում»,- ասել է Նեկրասովը:


Հինգշաբթի Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը հայտարարել է, որ Մինսկը չի բացառում մոտ ժամանակներս ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ստորագրումը:


Բելառուսը ներկա չի գտնվել Սանկտ Պետերբուրգում պետությունների նախագահների մակարդակով կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ դեկտեմբերին ստորագրվել է օրենսգիրքը: Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանության է արժանացրել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագիծը որպես բանակցությունների համար հիմք և լիազորել է երկրի պետական մաքսային հանձնաժողովին դրա առնչությամբ բանակցություններ անցկացնել: