Երևանի Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

12:04 • 12.04.17

Ապրիլի 11-ին, ժամը 5.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Լարիսա Պետրոսյանին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 11.10-ին, գիտակցության չգալով, մահացել է: