Ահազանգով Գավառի դպրոց մեկնած քիմիկ-փրկարարները ռադիոակտիվ նյութ չեն հայտնաբերել (թարմացված)

10:45 • 12.04.17

Ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզիկայի լաբորատորիայում գտնվող տարայի վրա առկա է «Осторожно радиоактивность» գրությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ  դեպքի վայր է մեկնել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները:

Համապատասխան ստուգումների արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: