Պուտինը խոստացել է ՀԱՊԿ երկրներում թույլ չտալ «գունավոր հեղափոխություններ»

13:39 • 12.04.17

Ռուսաստանը կպայքարի «գունավոր հեղափոխությունների» դեմ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ՀԱՊԿ պետություններում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»-ն:


«Մենք գիտենք տարբեր տեսություններ, որոնք իրականացվելով աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնում են լուրջ ապակայունացման: Իհարկե, նման բան չպետք է թույլ տանք, և ամեն կերպ կփորձենք աջակցել ՀԱՊԿ-ում մեր գործընկերներին»,- նշել է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Կայքը հիշեցնում է, որ փետրվարին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման վտանգի մասին: Նրա կարծիքով՝ նման դեպքեր կանխել կարելի է միայն միավորելով ջանքերը: