Ադրբեջանական կողմի կրակոցները վնաս չեն հասցրել գյուղին, կրակել են այգիների վրա. Բաղանիսի գյուղապետ

20:20 • 25.04.17

Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ, սակայն այս պահին իրավիճակը հանգիստ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը՝շեշտելով, որ գյուղը վնասներ չունի։

«Կրակել են բաղանիսամերձ այգիների վրա, այլ ոչ թե գյուղի։ Հիմա երջանիկ պատահականություն է, ինչ է` գյուղին վնասներ չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,– ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ մինչ այս տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանական կողմն ապրիլի 25-ին` 17:45-ի սահմաններում, կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ: Կրակոցների ընթացքում մեքենաների վարորդներն անվտանգության նկատառումներով Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցել են շրջանցիկ ավտոճանապարհով:



 

 

ՀեղինակԱնի Օհանյան