16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություն կատարած 44-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

16:24 • 03.05.17

 

 

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 18.40-ին, Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի թիվ 42 շենքի մոտակայքից բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սամվել Պ.-ն։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տղամարդը ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: