Ինքնաբացարկ ներկայացրած ՀՀԿ պատգամավորների փորձը և գիտելիքներն այլ ոլորտներում են օգտագործվելու. Էդուարդ Շարմազանով

20:52 • 03.05.17

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորներ Վիգեն Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Արմեն Ամիրյանի, Արտակ Զաքարյանի, Արման Սահակյանի, Կարեն Բոթոյանի, Սամվել Սանամյանի, Առուշ Առուշանյանի, Վահե Հակոբյանի գիտելիքները և փորձն այլ ոլորտներում են օգտագործվելու: 

Tert.am-ի հետ զրուցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, օրինակ՝ Արման Սահակյանը նույնպես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, որոշում կա՞ նրա՝ Գործադիր մարմնում լինելու մասին, Շարմազանովը պատասխանեց, որ կուսակցությունն ամեն ինչ քննարկել է, քննարկում է, երբ ժամանակը գա, իրենք կներկայացնեն։ 

«Նրանց էներգիան, գիտելիքները, ծառայությունները կօգտագործենք այլ ոլորտներում՝ ՀՀ-ի առջև ծանրացած խնդիրները կարգավորելու համար: Նրանք լուրջ մտավոր կարողություններ ունեն, իսկ ՀՀ քաղաքական թիմը չի սահմանափակվում Օրենսդիրում աշխատողներով: Կա Կառավարություն, կառավարության առընթեր մարմինների աշխատակիցներ, մարզպետներ և այլն: Այդ անդամներին կտեսնենք Կառավարությունում՝ բարձր պաշտոններում, մի մասին էլ կտեսնենք պետական կառավարման համակարգում»,- ասաց ՀՀԿ խոսնակը։ 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան