Մադլեն Օլբրայթը Դոնալդ Թրամփին կոչ է արել առանձին հանդիպում չունենալ Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը քննադատության է ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփին նրա խոսքերի պատճառով, թե նրա համար «պատիվ կլիներ» հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին նա ասել է CNN-ի եթերում:
Հեռուստաալիքին տված հարցազրույցում Օլբրայթը Թրամփին կոչ է արել «առանձին հանդիպում չունենալ բռնապետի հետ»:
«Կարևոր է հանդիպել և դիվանագիտական քննարկումներ անցկացնել, սակայն նախագահը չպետք է որևէ երկիր մեկնի առանց նախապատրաստվելու և պատվի մեկին, ով իր ժողովրդին պահում է աղքատության և սովի պայմաններում: Կարծում եմ` խնդիրը մասամբ նրանում է, որ նախագահ Թրամփը հավատում է, որ ինքը կարող առանձին քննարկումներ ունենալ Կիմ Չեն Ընի հետ: Հնարավոր է` դա աշխատում է բիզնեսում, սակայն դա այն չէ, ինչ հնարավոր է ԱՄՆ նախագահի դեպքում: Չի ստացվի օգտագործել հմայքը` ուղղակի ասելով, թե ինչ պատիվ կլինի հանդիպումն ու ինչքան խելացի է Կիմ Չեն Ընը», - ասել է նախկին պետքարտուղարը:
Հայտնի է, որ 2000 թվականին Օլբրայթը, գլխավորելով ԱՄՆ Պետդեպարտամենտը, Փհենյանում հանդիպել է Կիմ Չեն Իրի հետ: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահներից ոչ ոք երբեք չի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդների հետ:










