Մեծ Բրիտանիայում լքված Ferrari են հայտնաբերել
Մեծ Բրիտանիայում դաշտում լքված Ferrari 488 GTB մակնիշի մեքենա են հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` սուպերքարը դաշտում լքվել է ավտովթարից հետո:
Հադերսֆիլդ քաղաքի մոտակայքում հայտնաբերված մեքենայի լուսանկարը հրապարակվել է սոցցանցում: Վթարից վնասվել է սուպերքարի դիմաց աջ կողային հատվածը և կողային հայելին:
Հավանաբար, սուպերքարի վարորդը մեքենայի վերահսկողությունը կորցրել է մոտակա ճանապարհով երթևեկելիս, ինչի հետևանքով էլ հայտնվել է դաշտում:
Թե որքան ժամանակ է Ferrari-ն մնացել դաշտում, չի նշվում: 488 GTB մոդելի արժեքը բրիտանական շուկայում սկսում է 180 000 ֆունտ ստերլինգից:










