3 թեկնածուներից միայն Տարոն Մարգարյանն է, որ իր հետքն է թողել Երևանում. Լևոն Իգիթյան (տեսանյութ)

21:40 • 03.05.17

Քաղաքապետի երեք թեկնածուներից միայն Տարոն Մարգարյանն է, որ իր հետքն է թողել Երևանում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանը:  

«Ռուսերեն ասում են՝ говорящих много, делающих - мало: Տարոն Մարգարյանը աշխատող է, Ավանը Ձեզ օրինակ: Երիտասարդ, անփորձ, եկավ թաղապետարան ու տեսեք՝ Ավանում այսօր երջանիկ, ինչ գործ է ապրում: Ինձ զարմացնում է իր աշխատասիրությունը. մեկ էլ գիշերվա 3-ին կզանգի, կասի՝ մի հարց կա, ստեղ քննարկում եմ»,- ասաց Լևոն Իգիթյանը:  

Ավագանու ՀՀԿ թեկնածուն ասաց, թե Տարոն Մարգարյանը նպատակ է դնում, որին պիտի հասնի, իսկ ով դրան չի ծառայում՝ «շատ վատ է վերաբերում, անգամ պատժում է ամենամոտիկ մարդուն, որին հրավիրել է աշխատանքի»:

Դիտարկմանը, թե գուցե Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն արդարացնեն իրենց, եթե հնարավորություն տրվի զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, Լևոն Իգիթյանը չհամաձայնեց՝ նշելով. «Էս քաղաքը խաղալի՞ք ա: Գուցեն ո՞րն ա: Ես պիտի վստահեմ չէ՞, իրա ինչի՞ն վստահեմ, որ ավտոբուսի վրա բարձրացած գոռում էր վառեք, թափեք: Իսկ Զարուհի Փոստանջյանը աշխարհով մեկ պտտվեց, միջազգային հարթակներում իմ երկրի վրա ցեխ շպրտեց: Ես նրան ո՞նց վստահեմ: Տեսե՞լ եք որևէ անգամ, որ Տարոն Մարգարյանը փողոցներում գորգոռա, չէ, նա անընդհատ աշխատում ա»:

Մանրամասները՝ տեսանյութում։