Իրանում ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ կարող է լինել մոտ 50 մարդ

16:27 • 03.05.17

Իրանի հյուսիս-արևմուտքում ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ կարող է լինել մինչև 50 մարդ: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Գոլեստան նահանգի արտակարգ իրավիճակների վարչությանը։


Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Գոլեստան նահանգի Ազադշահր քաղաքի մոտակայքում:


«Պայթյունի հետևանքով 40-50 մարդ է մնացել փլատակների տակ»,- հայտնել է Գոլեստան նահանգի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Սադեք Ալի Մողադամը:


Պայթյունի պատճառների մասին չի հաղորդվում: