Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին Թունիսում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

17:02 • 03.05.17

Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել են Թունիսում ահաբեկչությունների վտանգի մասին և կոչ են արել խուսափել այդ երկիր այցելություններից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ազգային անվտանգության խորհրդին կից գործող հակաահաբեկչական շտաբի հայտարարությունը հայտնվել է Լագ բա-Օմեր հրեական տոնի նախօրեին, որի հետ կապված՝ կա դեպի Թունիսի Ջերբա կղզում գտնվող հնագույն սինագոգ ուխտի ավանդույթը:


«Ահաբեկչական տարրերը, որոնք հատկապես կապված են համաշխարհային ջիհադի հետ, շարունակում են գործել Թունիսում տարբեր թիրախների վրա հարձակումներ կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրությունում:


Իշխանությունները նշում են, որ «հիմքեր կան զգուշանալու այդ թվում նաև հրեական օբյեկտների վրա հարձակումներից»:


Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թունիս այցելությունից, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, հեռանալ երկրից: