ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում ՆԱՏՕ-ի զինվորականների դեմ իրականացված հարձակման պատասխանատվությունը (լուսանկարներ)

13:07 • 03.05.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի զինծառայողների դեմ իրականացված հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:


Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն ՆԱՏՕ-ի զինվորականների ավտոշարասյան մոտ: Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան մոտակայքում առավոտյան: Այդ թաղամասը Քաբուլի ամենաաշխույժ թաղամասերից է: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, ևս 28-ը վիրավորվել է:


Քաբուլի հանրային առողջության ոլորտի պաշտոնյաների խոսքերով՝ զոհերը քաղաքացիական անձինք են եղել: Վիրավորների թվում կա երեք ամերիկացի զինծառայող:

 

Afghan policemen inspect the site of a suicide attack in Kabul