Մեսսին ֆինանսավորել է Սիրիայում 20 նոր դասասենյակի կառուցումը

20:39 • 03.05.17

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ֆինանսավորել է Սիրիայի՝ պատերազմից տուժած շրջաններում 20 դասասենյակի կառուցումը:

Ինչպես հայտնում է The Independent-ը, նվիրատվությունը «ՅՈւՆԻՍԵՖ»-ին իրականացվել է Լեո Մեսսիի արգենտինական հիմնադրամի միջոցով, որի շնորհիվ 1600 երեխա հնարավորություն է ստացել շարունակելու ուսուցումը «պատշաճ կերպով կահավորված դասասենյակներում»:

Դասասենյակները համալրվել են նաև արևային վահանակներով, որոնք թույլ կտան երեխաներին համարավետ պայմաններում դասընթացների հաճախել` անկախ երկրում տիրող իրավիճակից: 

Մեսսին, ով 2010-ից ի վեր հանդիսանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպանը, նախկինում ևս հանդես է եկել Սիրիայում պատերազմին վերջ դնելու կոչերով: