Նյու Յորքում 4.6 մլրդ տարվա երկնաքար է աճուրդի հանվել
Նյու Յորքի Christie's աճուրդի տունը երկնաքարերի մի քանի հազվագյուտ նմուշներ է վաճառքի հանել:
Ինչպես նշում է CNN-ը` մեջբերելով աճուրդի տան հայտարարությունը, դրանք «մարսիական, լուսնային և այլ հազվագյուտ երկնաքարեր են», որոնք ներկայացվել են Christie's-ի ոչ երկրային նմուշների ամենամյա առցանց աճուրդում:
Աճուրդը ուղիղ ռեժիմով կանցկացվի մայիսի 3-10-ը, որի ժամանակ ներկայացվող առարկաները գնահատվում են 1000-120 000 դոլարի սահմանում:
Ինչպես նշվում է, վաճառքի հանվող երկնաքարերից երկուսը Մարսից են: Դրանցից մեկը մարդկային ձեռքի ափի չափի է, մյուսը` փոքր պատուհանի:
Երկնաքարը գիսաստղի կամ աստերոիդի մնացորդն է, որը հասնում է Երկրին: Դրանց շարքում ուշագրավ տեղ է զբաղեցնում 4.6 մլրդ տարի հնության երկնաքարը:










