Ես ոչ հրաժարվել եմ պատգամավորական մանդատից, ոչ էլ հիմա եմ գնում հրաժարվեմ. Մուշեղ Սաղաթելյան

14:20 • 03.05.17

«Ծառուկյան» դաշինքով  խորհրդարանական ընտրություններին մասնակցած  պատգամավոր ընտրված ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում չի  ներկայացրել: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմա գնում է ԿԸՀ:

«Ես ոչ հրաժարվել եմ պատգամավորական մանդատից, ոչ էլ հիմա եմ գնում հրաժարվեմ»,- ասաց նա:

Հարցին՝ այդ դեպքում ո՞վ էր ձեր անունից ինքնաբացարկի դիմում ներկայացրել ԿԸՀ, Սաղաթելյանը պատասխանեց.« Այդ մասին կիմանաք ժամը 3-ից հետո»:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել է ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների դիմումները, որոնց մեջ  կան նաև «Ծառուկյան» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցած  Մուշեղ Սաղաթելյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան