Բրեդ Փիթը Ջոլիի հետ բաժանվելուց հետո վերջ է դրել ալկոհոլի և մարիխուանայի օգտագործմանը
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո վերջնականապես վերջ է դրել ալկոհոլի և մարիխուանայի օգտագործմանը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դերասանը GQ ամսագրին հայտնել է, որ չի ցանկանում ատելությամբ լցվել Ջոլիի նկատմամբ և մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի ցավ չպատճառի իրենց 6 երեխաներին:
Դերասանը հասկացրել է նաև, որ շատ հիասթափված է հենց ամուսնալուծության փաստից: Նրա խոսքով` ամուսնալուծություն ընթացակարգի մեկնարկից հետո իր համար շատ բարդ է եղել հաղթահարել ալկոհոլի հետ կապված խնդիրը, ինչի պատճառով ստիպված է եղել հատուկ բուժհաստատություն այցելել:
Հիշեցնենք, որ 41-ամյա Ջոլին ամուսնալուծության դիմում է ներկայացրել անցյալ տարվա սեպտեմբերին:










