Տոկիո-Լոս Անջելես չվերթի ուղևորների ծեծկռտուքի տեսագրությունը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
All Nippon Airways ավիաընկերության օդանավերից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել ուղևորների միջև, ինչի տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Տոկիո-Լոս Անջելես չվերթի ժամանակ:
Դատելով տեսանյութից՝ կարմիր վերնաշապիկով տղամարդը մոտեցել է իր հետևում նստած անձին՝ նրան վիրավորելով ու հարվածելով: Այս ամենը վերաճել է ծեծկռտուքի:
Նշվում է, որ օդանավի անձնակազմն ու մյուս ուղևորները փորձել են բաժանել կռվողներին, սակայն դա այդքան էլ հեշտ չի եղել: Ավելի ուշ կռիվը սկսած տղամարդն անձնակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ լքել է օդանավը:
Այնուհանդերձ՝ հայտնի չէ, թե ինչն է եղել կռվի պատճառը:










