Ռուսաստանը կների Ղրղզստանի ունեցած 240 միլիոն դոլար պարտքը

15:55 • 03.05.17

Ռուսաստանը պատրաստվում է ներել վարկերով ձեռք բերված Ղրղզստանի ամբողջ պարտքը: Այդ մասին հետևում է երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագրի արձանագրության նախագծից, գրում է interfax.ru-ն:


Պարտքի կարգավորման վերաբերյալ նախորդ համաձայնագիրը կնքվել է 2012 թվականի սեպտեմբերին: Արձանագրության նախագիծը վերաբերում է այդ փաստաթղթին: Այնտեղ նշվում է, որ 2017 թվականի մարտի 30-ի դրությամբ Մոսկվայի առաջ Բիշքեկի պարտքը կազմում է 240 միլիոն դոլար: Այդ փաստաթղթի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո այդ ամբողջ գումարը կմարվի:


Նշվում է, որ պարտքի դուրսգրումը Ռուսաստանի կողմից իրականացվում է Ղրղզստանի Հանրապետության զարգացման համար տրամադրվող պաշտոնական օգնության շրջանակներում:


2016 թվականի առաջին կեսին Ռուսաստանը ներել է Ղրղզստանի 30 միլիոն դոլարի պարտքը: Ընդհանուր առմամբ, վերջին 11 տարիներին Ռուսաստանը երկրի ունեցած 703,2 միլիոն դոլարի արտաքին պարտք է դուրս գրել: