Հնգյակի նորածինների բուժման ընթացքը քննարկվել է նաև Սանկտ Պետերբուրգի առաջատար մասնագետների հետ. Անահիտ Հայթայան
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակ նորածինների առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ այլ մասնագետների հետ մայիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածինների բուժման ընթացքը քննարկել է Սանկտ Պետերբուրգի առաջատար պրոֆեսորներ Անատոլի Սիմոխոդսկու, Իրինա Սորոկինայի և Ալեքսանդր Պուգաչովի հետ։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ Սանկտ Պետերբուրգի նեոնատոլոգներն ու ռեանիմատոլոգները նշել են, որ հայ մասնագետներն ամեն ինչ անում են չափորոշիչներին համապատասխան:
Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ հնգյակի ծնողներն ու հարազատները վրդովված են ու ակնկալում են, որ գոնե այժմ փոքրիկների բուժման համար դրսից մասնագետներ կհրավիրվեն:










