ԱՄՆ-ում 3 մետրանոց ալիգատորը հարձակվել է 10-ամյա աղջկա վրա

10:00 • 08.05.17

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում 10-ամյա աղջիկը լճում լողալու ժամանակ ենթարկվել է 3 մետրանոց ալիգատորի հարձակմանը, հայտնում է Fox News-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոս պարկի լճում:

Սրատամ գիշատիչը հարձակվել է երեխայի վրա ու կծել նրա ոտքը, սակայն վնասվածքները մահացու չեն եղել: Դրանից հետո ծնողներն աղջկան հիվանդանոց են տարել, որտեղից տուժածը կարճ ժամանակ անց դուրս է գրվել:

Ինչ վերաբերում է ալիգատորին, ապա համապատասխան մասնագետներին հաջողվել է նրան գտնել ու քնեցնել: