Աստանայում պատերազմի վետերանները Հաղթանակի օրվան ընդառաջ 1.500-ական դոլար են ստացել

15:13 • 08.05.17

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բնակվող վետերանները, որոնք տասնամյակներ առաջ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, 1.500-ական դոլար են ստացել, հայտնում է gazeta.ru-ն:

«Մայրաքաղաքում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 121 վետերան, բոլորը Հաղթանակի օրվա նախաշեմին ստացել են 500.000 տենգե (1.500 դոլար-Tert.am)»,-նշվում է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում։

Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ Աստանայում կայացել է երկրի պատմության մեջ խոշորագույն զորահանդեսը՝ նվիրված երկրի զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: