ՊՆ աշխատակիցը մահակով հարվածել է ոստիկանին և վնասել ՊՊԾ մեքենան. նոր մանրամասներ ՊՆ և ոստիկանության աշխատակիցների ծեծկռտուքից. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել երեկ՝ մայիսի 7-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում Պաշտպանության նախարարության և ոստիկանության աշխատակիցների միջը տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Shamshyan.com-ը նոր մանրամասներ է հայտնում. պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Թադևոսյանի, Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հակոբ Հակոբյանի, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վահե Ասատրյանի, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Աղայանի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Թադևոսյանի, Երևան քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանի, 32-ամյա Զորայր Գալստյանի, 39-ամյա Հակոբ Ջհանյանի և 33-ամյա Արմեն Մուրադյանի միջև։
Ա. Մկրտչյանը, Հ. Թադևոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը, Կ. Թադևոսյանը զինվորականներ են, տուժածներից Զ. Գալստյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, Ա. Սարգսյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ, Ա. Մուրադյանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Թադոսյանն անգամ մահակով ոչ միայն հարվածներ է հասցրել Ա. Մուրադյանին, այլև վնասել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի պարեկային թիվ 0202 պարեկային ավտոմեքենան։ Տուժածների մի մասը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ա. Մկրտչյանը, Հ Թադևոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը և Կ. Թադևոսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նույնպես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










