Աշխարհի ամենագեր կնոջը բուժման են տեղափոխել ԱՄԷ (լուսանկարներ)

12:22 • 08.05.17

Եգիպտոսցի Էման Աբդ էլ Ատին, որը, կշռելով մոտ 500 կգ, համարվում էր աշխարհում ամենագեր կինը, նոր հիվանդություններ է ձեռք բերել Հնդկաստանում բուժվելու ընթացքում:

Ինչպես նշում է interfax.ru-ն,  այժմ կնոջ բուժումը շարունակելու նպատակով նրան շտապ տեղափոխել են Արաբական Միացյալ Էմիրություններ:

Արաբ բժիշկները պարզել են, որ կինը ճարպակալումից զատ ունի սիրտ-անոթային հիվանդություններ, ինչպես նաև բակտերիալ վարակ:

Հնդիկ բժիշկները պնդում են, որ Աբդ էլ Ատին իրենց մոտ տեղափոխվելուց ի վեր նիհարել է 250 կգ-ով, սակայն նրա քույրը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ հիվանդն աննշան է նիհարել ու, բացի այդ, այժմ գտնվում է առողջական ծանր վիճակում:

Մինչդեռ հնդկական հիվանդանոցում հրաժարվում են ընդունել, որ իրենց բուժումն անորակ է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ  այժմ ԱՄԷ-ում մասնագետները փորձում են բուժել կնոջ՝ Հնդկաստանում ձեռք բերած հիվանդությունները:

 

Image result for Эман Абд эль-Ати

Image result for Эман Абд эль-Ати

Image result for Эман Абд эль-Ати