Խաբարովսկում 521 մեքենայի միջոցով վերարտադրել են Հայրենական մեծ պատերազմի շքանշանը (տեսանյութ)
Ռուսական Խաբարովսկ քաղաքում Հաղթանակի օրվան ընդառաջ 521 մեքենայի միջոցով պատրաստվել է Հայրենական մեծ պատերազմի շքանշանի ու 9 թվի պատկերը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ մեքենաներն այնպես են դասավորվել, որ արդյունքում ստացվի Հայրենական պատերազմի շքանշանի պատկերը:
Ընդհանուր առմամբ, ֆլեշմոբի իրականացման համար ծախսվել է 4 ժամ: Իրենց տեղերը զբաղեցնելուց հետո մեքենաները միացրել են լույսերն ու ձայնային ազդանշանները. ստացված պատկերն առավել տպավորիչ է եղել վերևից: Չի բացառվում, որ այս ակցիան կարող է պաշտոնապես գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս շքանշանը Հայրենական մեծ պատերազմի տարիների առաջին խորհրդային պարգևն է, որ հաստատվել է 1942թ. մայիսին:










