Ինչպես են ֆրանսիացիները տոնել Նապոլեոնի ժամանակներից ի վեր երկրի ամենաերիտասարդ ղեկավարի հաղթանակը (լուսանկարներ)
Ֆրանսիայում մայիսի 7-ին կայացել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենի հետ մրցապայքարում հաղթել է «Առա՛ջ» շարժման 39-ամյա առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ դառնալով Նապոլեոնի ժամանակներից ի վեր Ֆրանսիայի ամենաերիտասարդ ղեկավարը:
Հայտնի է, որ հաղթանակի մասին իմանալուց հետո, Մակրոնը հազարավոր աջակիցների առաջ ելույթ է ունեցել Փարիզի կենտրոնում՝ Լուվրի դիմաց:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լրատվամիջոցների կողմից «Եվրոպայի ամենասեքսուալ նախագահ» կնքված Մակրոնը խոստացել է պաշտպանել եվրոպական արժեքներն ու ամեն ինչ անել Եվրոպական միության ամրապնդման համար:
Ելույթի ժամանակ Մակրոնին ուղեկցել է կինը՝ ամուսնուց 24 տարի մեծ Բրիջիտ Մակրոնը, ինչպես նաև նրա թոռնուհին:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք՝ ինչպես են ֆրանսիացիները տոնել նոր նախագահի ընտրվելը.



















