Մոսկվայում թաց ձյուն է տեղացել

11:16 • 08.05.17

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի մի շարք թաղամասերում թաց ձյուն է եկել, հայտնում է gazeta.ru-ն:


Ինչպես խոստացել են օդերևութաբանները՝ մայիսի 8-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +4-ից +6 աստիճան: Ընդ որում՝ օրվա ընթացքում հնարավոր է ուժեղ անձրև և թաց ձյուն:


Հաղորդվել է նաև, որ մայիսի 8-9-ին Մոսկվայում կարող է գրանցվել տեղումների ամսական նորմայի 80 տոկոսից ավելին: