Շնորհակալ եմ նախագահությունից հետո կողքիս մնալու համար. Բարաք Օբաման՝ կնոջը (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Ջոն Քենեդիի անվան արիության մրցանակ ստանալիս իր շնորհակալական խոսքում հիշատակել է կնոջը՝ նախկին առաջին տիկին Միշել Օբամային:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Օբաման իրեն բնորոշ հումորային ձևով շնորհակալություն է հայտնել կնոջը նախագահի պաշտոնը թողնելուց հետո իրեն չլքելու համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միշել Օբամային նախագահությունից հետո կողքիս մնալու համար: Ճիշտն ասած՝ ես վստահ չէի, որ պաշտոնս թողնելուց հետո նա կշարունակի կողքիս մնալ: Իսկ եթե լուրջ, ապա ես սիրում եմ կնոջս ու երախտապարտ եմ նրան, ինչպես նաև հավատացած եմ, որ ամերիկացիների համար մեծ երջանկություն էր նրա պես առաջին տիկին ունենալը»,-նշել է Օբաման:
Դատելով Միշել Օբամայի դեմքի արտահայտությունից՝ նրան տպավորել են ամուսնու ելույթն ու իրեն ուղղված խոսքերը:















