Պենտագոնը հավանության է արժանացրել Ասիայում ռազմական ներկայության համար 8 միլիարդ դոլարի հատկացումը

10:24 • 08.05.17

Պենտագոնը հավանության է արժանացրել հաջորդ հինգ տարիների ընթացքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության մեծացման նպատակով մոտ 8 միլիարդ դոլարի հատկացման ծրագիրը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:


Ծրագիրը ենթադրում է ռազմական ենթակառուցվածքների արդիականացում, լրացուցիչ զորավարժությունների անցկացում և նոր ուժերի ու նավերի տեղակայում:


Ծրագիրն ի սկզբանե ներկայացրել է սենատոր Ջոն Մաքքեյնը: Նա իր առաջարկներն անվանել է «Ասիա-խաղաղօվկիանոսյան կայունության նախաձեռնություն»: Նախաձեռնությունն աջակցություն է ստացել Կոնգրեսի այլ անդամների, ինչպես նաև պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի և Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար Հարի Հարիսի կողմից: