Սիրիայում անվտանգության գոտիները հարցեր են առաջացնում Պենտագոնի մոտ. Մետիս
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման հարցով Ռուսաստանի առաջարկը, սակայն Պենտագոնի մոտ շատ հարցեր կան այդ ծրագրի առնչությամբ, հայտնում է gazeta.ru-ն:
Մետիսի խոսքերով՝ այդ գոտիների մոտավոր գտնվելու վայրը «լավ հասկանալի» է, սակայն մինչ այժմ հստակ սահմանները հստակեցվում են: Պենտագոնի ղեկավարը նաև հետաքրքրվել է, թե ինչպես է այդ ծրագիրը ազդելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պայքարի վրա:
«Ո՞վ է ապահովելու դրանց անվտանգությունը: Ո՞վ է ստորագրում դրա տակ: Ո՞ւմ են կոնկրետ պահելու սահմաններից դուրս»,- ասել է Մետիսը:










