Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով տանիքներ են վնասվել

14:45 • 08.05.17

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 8-ին՝ ժամը 08։22-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքներ։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամու հետևանքով Լճաշեն գյուղի 1-ին փողոցում ավերվել են շենքերից մեկի (մոտ 2000 քմ) և անասնագոմի տանիքները (մոտ 150 քմ):