Բեռնատարի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

15:17 • 27.05.17

Երևանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, երեխան միացված է արհեստական շնչառության: Այս մասին Tert.am–ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բկ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։


Նշենք, որ 4-ամյա երեխային վիրահատել էին մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատար մակնիշի 848 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել նույն շենքի բնակիչ՝ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին: