Թաիլանդում տղամարդը 35 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ թագավորական ընտանիքին վիրավորելու համար
Բանգկոկի ռազմական դատարանը երկրի 34-ամյա քաղաքացուն դատապարտել է 35 տարվա ազատազրկման՝ թագավորական ընտանիքին վիրավորելու համար, հայտնում է The Guardian-ը՝ նկատելով, որ սա երբևէ կայացված ամենախիստ վճիռներից է:
Հայտնի է, որ տղամարդուն դատապարտել են իր ֆեյսբուքյան էջում թագավորական ընտանիքին ուղղված վիրավորական լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելու համար:
Նշվում է, որ Վիչայ անունով տղամարդը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 10 կետով, որից յուրաքանչյուրի համար նա դատապարտվել էր 7-ական տարի ազատազրկման:
Այսպիսով՝ թաիլանդցին ի սկզբանե դատապարտվել էր 70 տարվա ազատազրկման, սակայն ժամկետը կիսով չափ կրճատվել է, քանի որ Վիչայն իրեն մեղավոր է ճանաչել:










