Բրազիլուհի զբոսաշրջիկը փողոցում պատահաբար շփվել է Բուլղարիայի նախագահի հետ (տեսանյութ)

21:42 • 09.06.17

Բրազիլուհի զբոսաշրջիկն անհարմար իրավիճակի մեջ է ընկել՝ փողոցում պատահաբար շփվելով Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ և չճանաչելով նրան: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ի con·spir·a·cy ալիքում:

Տեսանյութի մեկնաբանությունում ասվում է, որ բրազիլուհին 53-ամյա քաղաքական գործիչին պատահաբար հանդիպել է Բուլղարիայի հարավ-արևելքում գտնվող Ստրանջա գյուղում:

Կինը հարցրել է Ռադևին, թե ով է նա, և ենթադրել, որ տղամարդը կարևոր անձ է, քանի որ նրան ուղեկցել է մարդկանց մեծ խումբ:

«Ոչ, ես այդքան էլ կարևոր չեմ: Այնպիսին եմ, ինչպիսին ցանկացած բուլղարացի այստեղ», - պատասխանել է նախագահը: Երբ Ռադևը վերջիվերջո ասել է՝ ով է ինքը, զբոսաշրջիկը չի հավատացել նրան: