Մեծ Բրիտանիայի լեյբորիստների առաջնորդի սկանդալային ողջույնն իրարանցում է առաջացրել համացանցում (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալների համաձայն, 266 մանդատ ստանալու կապակցությամբ իր կուսակից Էմիլի Թորնբերիին ուրախ ողջունելու ժամանակ պատահաբար հարվածել է նրա կրծքին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, վիրտուալ տիրույթում լայն տարածում գտած ու թեժ քննարկումների առիթ տված կադրերում երևում է, որ Կորբինն ուզում է ընկերական հարվածել կին կուսակցի ձեռքին, սակայն վերջինս անսպասելիորեն հետ է քաշում ձեռքը, ինչի հետևանքով Կորբինի ձեռքը «վայրէջք» է կատարում Թորնբերիի կրծքին:
Պարբերականը նկատում է, որ կին քաղաքական գործիչը նրբանկատորեն ուշադրություն չի դարձնում միջադեպին:
Համացանցի օգտատետերից մեկը նշել է, որ այս միջադեպն անցած ընտրությունների լավագույն պահն էր:










