Անգլիայի հյուսիսում դանակով զինված անձը պատանդներ է վերցրել
Անգլիայի հյուսիսում գտնվող Նյուքասլ քաղաքում դանակով զինված անձը պատանդ է վերցրել քաղաքի «Job Centre Plus» զբաղվածության կենտրոնի մի քանի աշխատակցի: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ զինված տղամարդը մտել է կենտրոնի տարածք տեղի ժամանակով մոտ ժամը 08:00-ին:
Որպես նախազգուշական միջոց՝ փակվել են կենտրոնի տարածքին հարող փողոցները:
Նորթումբրիայի ոստիկանությունը հայտնել է, որ կենտրոնում ճանաչում են տղամարդուն, և դեպքը ներկայիս փուլում դիտվում է որպես առանձին միջադեպ:
Տեղեկությունների համաձայն՝ վիրավորներ չկան:
Տարհանվել է մոտակայքում գտնվող ուսանողական հանրակացարանը, փակվել է մոտակա մետրոյի կայարանը:










