ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քվեարկության դրվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման հարցը:
Նախագծին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 31 պատգամավոր, ձեռնպահ չկար: Որոշումն ընդունվեց:
ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նստաշրջանը: Այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացվում են երեկ քննարկված նախագծերը։










