Տոկիոյում ռեստորան է բացվել, որտեղ աշխատում են թուլամտություն ունեցող մարդիկ (լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաքում ռեստորան է բացվել, որի աշխատակիցները տառապում են թուլամտությունից: Այս պատճառով ռեստորանի այցելուները հաճախ իրենց պատվերի փոխարեն այլ բան են ստանում:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ ռեստորանի փորձաշրջանն անցկացվել է հունիսի 2-4-ը: Հաստատության ղեկավարների նպատակը ցույց տալն է, որ թուլամտություն ունեցող մարդիկ նույնպես կարող են հասարակության անդամներ լինել:
Նշվում է, որ աշխատակիցները երբեմն սխալ են իրականացնում այցելուների պատվերները, սակայն գաղափարի հեղինակները հույս ունեն, որ հենց այս կերպ մարդիկ կսովորեն այն մտքին, որ խնդիրներ ունեցող մարդիկ հասարակության անդամ լինելու իրավունք ունեն:



















