Ամերիկացի տրանսգենդերը պատրաստվում է երեխա լույս աշխարհ բերել
ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող տարնսգենդեր Տրիստան Ռիզը պատրաստվում է լույս աշխարհ բերել իր որդուն:
Ինչպես հայտնում է CNN-ը, 34-ամյա Ռիզը և նրա 7 տարվա կողակից, 31-ամյա Բիֆ Չեփլոուն իրենց առաջնեկին կունենան հուլիսին:
Ռիզը նշում է, որ ծնվելիս իրեն գրանցել են որպես իգական սեռի ներկայացուցիչ, և որ ինքը պահպանում է «բնական մասերը» և երբեք չի ցանկացել փոխել իր մարմինը:
«Կարծում եմ` դա հրաշալի է: Դա ասես նվեր լինի, որ ծնվել եմ այս մարմնով և արել եմ անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի շարունակեմ ապրել այս մարմնով: Ինձ դուր է գալիս տրանսգենդերի իմ մարմինը: Ես տղամարդ եմ, որը կարող է երեխա լույս աշխարհ բերել»,- ասել է ամերիկացի տրանսգենդերը:
Զույգը նշում է, որ գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ: Ռիզը դադարեցրել է հորմոններ ընդունել, որից ամիսներ անց հայտնաբերել է, որ հղի է:











