ԵԽ նախագահը նախազգուշացրել է Բրիտանիային Brexit-ի ժամկետների սեղմ լինելու և համաձայնության չհասնելու վտանգի մասին

14:14 • 09.06.17

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով վերահսկելու է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցությունները, նախազգուշացրել է, որ Լոնդոնի առջև սեղմ վերջնաժամկետ կա բանակցություններն ավարտելու համար և որ բանակցությունների մեկնարկի հետաձգումը մեծացնում է համաձայնության չհասնելու վտանգը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:


«Մենք չգիտենք՝ երբ են սկսվում Brexit-ի շուրջ բանակցությունները: Մենք գիտենք՝ երբ դրանք պետք է ավարտվեն»,- Twitter-ում գրել է Տուսկն այն բանից հետո, երբ թագավորությունում անցկացված արտահերթ ընտրություններում պահպանողականների կողմից խորհրդարանում մեծամասնությունը կորցնելը կասկածի տակ է դրել, թե արդյոք Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկարողանա սկսել Brexit-ի շուրջ բանակցությունները նախատեսվածի պես՝ հունիսի 19-ին:


«Արեք հնարավորինս ամեն բան՝ խուսափելու համար բանակցությունների չկայանալու պատճառով համաձայնության չգալուց»,- ասել է նա:


Մարտին հայտնի է դարձել, որ Brexit-ի ընթացակարգը կգործարկվի 2019 թվականի մարտի 30-ին: ԵՄ պաշտոնյաները նշում են, որ ժամանակը շատ սեղմ է բանակցություններ վարելու համար և մտահոգություն են հայտնում Մեյի սպառնալիքների վերաբերյալ, որ նա կնախընտրի ոչ մի համաձայնության չհասնելը «վատ համաձայնությունից»: Նման արդյունքը կվնասի երկու կողմերին, ասում են ԵՄ պաշտոնյաները: