Դիլիջանում բերման է ենթարկվել ՌԴ–ում փաստաթղթեր կեղծելու համար հետախուզվող քաղաքացի

10:40 • 10.06.17

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ տներից մեկից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Բագրատ Ս.-ն։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, վերջինս, մայիսի 23-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի Շպակովսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (փաստաթղթերը կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով: