ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երիտասարդ աղջիկ է մահացել. (լուսանկարներ) Shamshyan.com

11:32 • 10.06.17

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com։

Բախումից հետո էլ Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հաստաբուն ծառին։ Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհին՝ երիտասարդ աղջիկ, տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։